«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Мы теперь никто и звать нам никак!

Мы теперь никто и звать нам никак!
07.06.2025 | 20:09

Մենք այլևս ազգ չ՛ենք, մենք այլևս չ՛ունենք ինքնություն, հիշողություն, Հայրենիք և Հավատք:

Մեր վրա հիմա ղժժում են բոլոր այն ազգերը, որոնք ճանաչում էին մեզ որպես ազգի:

Մեր վրա հիմա ղժժում են նրանք, ովքեր մեզ՝ հայերիս, թշնամի են՝ թուրքերն ու ադրբեջանցիները:

Մեր վրա հիմա ղժժում են նրանք, ովքեր մեզ՝ հայերիս, հարգանքով էին վերաբերվում՝ վրացիները, արաբները, պարսիկները, աբխազները և շատ այլ ազգեր:

Մեր վրա հիմա ղժժում են անգամ նրանք, ովքեր մեզ՝ հայերիս, ակնածանքով էին վերաբերվում՝ ուզբեկները, տաջիկները, քրդերը, կիրգիզները և շատ այլ ազգեր: Կարճ ասած՝ մեր վրա հիմա ղժժում են բոլորը, ովքեր չեն ալարում:

Мы теперь никто и звать нам никак!

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Այս խելահեղ ընթացքը կանգնեցնելու մի վերջին հնարավորություն և ժամանակ, այնուամենայնիվ, մնացել է:

Դեռևս մնացել է:

Մի քանի օր...

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ